Գործունեության պատմությունը Բաժանորդագրում  

«Հայմամուլ» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության մամուլի տարածման առաջատար, ամենահին և ամենախոշոր կազմակերպությունն է: Շարունակելով և նորովի զարգացնելով նախկին Խորհրդային Միության «Սոյուզ-պեչատ» գործակալության տասնյակ տարիների կուտակած փորձն ու լավագույն ավանդույթները, «Հայմամուլը» Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, ԱՊՀ երկրներում, ինչպես նաև Սփյուռքի բոլոր գաղթօջախներում իրագործում է հայերեն, ռուսերեն, օտար լեզուներով լույս տեսնող պարբերականների տարածումը:

ՀՀ-ում լույս տեսնող բոլոր դասիչների տրամադրումը իրականացվում է միայն «Հայմամուլ» ՓԲԸ-ի միջոցով: Իր գոր-ծունեությունը «Հայմամուլն» իրագործում է կենտրոնական, մարզային գործակալությունների, ավելի քան տասը հազար բաժանորդների միջոցով: Ընթերցողն այսօր իր նախընտրած թերթն ու ամսագիրը կարող է վաղ առավոտյան ձեռք բերել իրեն հարմար կրպակից, ժամանակին ստանալ իր ցանկացած վայրում (բնակարան, աշխատավայր, մոտակա կրպակ):

Իր մշտական բաժանորդներին, մեկ միլիոն դրամից ավելի բաժանորդագրություն ձևակերպողներին, ինչպես նաև բարեգոր-ծական հիմնարկներին, թոշակառուներին գործակալությունը տրամադրում է զեղչեր: Չնախատեսված պատճառներով (հրատա-րակչությունների փակում, այլ արտակարգ դեպքեր) պարբերական-ների առաքումը դադարեցնելու դեպքում գործակալությունը բա-ժանորդին է վերադարձնում գումարը: «Հայմամուլ» ՓԲ ընկերութ-յունն առաջարկում է նաև բազմազան գովազդային ծառայություններ: Դիմելով մեզ` Դուք կապահովեք Ձեր նախընտրած թերթերի և ամսագրերի անխափան ստացումը:

Զանգահարեք մեզ 45-82-00, 45-19-11 հեռախոսահամարնե-րով, և մեր գործակալները կօգնեն Ձեզ ձևակերպել բաժանորդագրու-թյունը:

Հայաստանի հանրապետություն

375005, քաղաք Երևան, Սասունցի Դավթի հրապարակ 2

Հեռ.: (+374 10) 45 89 17, 45 30 78

Ֆաքս.: (+374 10) 45 06 91

E-mail: Haymamul@mail.ru

             Haymamul@info.am